
Բացառիկ առաջարկ Մեսսիին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» նոր պայմանագիր է պատրաստել թիմի առաջատար Լիոնել Մեսսիի համար:
Իսպանական Sport-ը հայտնում է, որ կատալոնական ակումբը նախատեսում է արգենտինացուն մինչև կարիերայի ավարտը ժամկետով պայմանագիր առաջարկել: Պայմանագրի կետերն ամբողջությամբ հարմարեցված կլինեն Մեսսիի պահանջներին և ենթակա կլինեն տարիների ընթացքում փոփոխվելու:
Մեսսին պայմանագիր ունի «Բարսելոնայի» հետ, որը նախատեսված է մինչև 2018 թվականը: Մեսսիի հրաժարագինը կազմում է 250 միլիոն եվրո:
Սիրարփի Աղաբաբյան