
Ամենաանհաջող հարսանեկան տորթերը, որ երբևէ պատրաստվել են

Հարսնացուները Cake Wrecks կայքում տեղադրել են իրենց անհաջող հարսանեկան տորթերի լուսանկարները, որոնք արտաքին ոչ մի նմանություն չեն ունեցել հրուշակագործների կատալոգների տորթերի լուսանկարների հետ, որ նախապես պատվիրվել են, գրում է The Daily Mail-ը:
Հարսն ու փեսացուն իդեալական հարսանիքի նախապատրաստական աշխատանքների վրա սովորաբար երկար ժամանակ են ծախսում՝ մտածելով յուրաքանչյու մանրուք, ներառյալ՝ հարսանեկան տորթը: Սակայն քիչ չեն դեպքերը, երբ վերջին պահին պարզվում է՝ իրականությունը հեռու է նորապսակների ակնկալիքից:
Հարսանեկան տորթերի գները հաճախ բարձր են ու կարող են գերազանցել 100 դոլարը, սակայն երբեմն այն, ինչ պատրաստվում է, բացարձակ չարժե այդ գումարին: