Բաժիններ՝

Փակցրեք սա պատին և կարդացեք ամեն անգամ, երբ վատ տրամադրություն ունենաք

Աշխարհում կա առնվազն 2 մարդ, որոնց համար դու պատրաստ ես կյանքդ տալ:

Առնվազն 13 մարդ քեզ յուրովի սիրում է:

Միակ պատճառը, որի համար մարդիկ կարող են քեզ ատել, դա գուցե այն է, որ նրանք ուզում են քեզ նմանվել:

Քո ժպիտը կարող է երջանկացնել նույնիսկ այն մարդկանց, ում դու դուր չես գալիս:

Ամեն գիշեր ինչ-որ մեկը քնելուց առաջ քո մասին է մտածում:

Ինչ-որ մեկի համար դու ամեն ինչ ես:

Նույնիսկ երբ դու կատարում ես կյանքիդ ամենամեծ սխալը, դա նույնպես ինչ-որ դրական բան կարող է կյանքում փոխել:

Երբ Դուք կարծում եք, որ կյանքը երես է թեքել Ձեզանից, նայեք նրան այլ տեսանկյունից:

Միշտ հիշիր, որ եթե կյանքը քեզ երկրորդ շանս է տալիս, ապա քեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի առավոտյան արթնանաք ափսոսանքներով:

Այնպես որ, սիրի այն մարդկանց, ովքեր լավ են վերաբերվում քեզ և մոռացիր նրանց, ովքեր այդպես չեն անում և հիշիր, որ քեզ հետ պատահած յուրաքանչյուր բան իր պատճառն ունի:

Եթե հնարավորություն ես ստանում, օգտագործիր այն: Եթե այդ հնարավորությունը կարող է փոխել Ձեր կյանքը, թույլ տվեք, որ դա տեղի ունենա:

Ոչ ոք չի ասել, որ հեշտ է լինելու:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս