
Մեսսին չի խաղա «Ռեալ Մադրիդի» դեմ

Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին չի մասնակցի իսպանական Լա լիգայի 12-րդ տուրի «Ռեալ Մադրիդի» դեմ խաղին:
«El Confidencial»-ը հայտնում է, որ Մեսսին չի ցանկանում վտանգել իր առողջությունը ոտքի վնասվածքից հետո: Եվ ոչ ոք չի կարող նրան համոզել մասնակցել «Էլ Կլասիկոյին»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մեսսիի ապաքինումը լավ է ընթանում, և նա պատրաստ է մասնակցել նոյեմբերի 21-ին Մադրիդում կայանալիք խաղին։
Սիրարփի Աղաբաբյան