ՀՀ ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններն ընդունվեցին

Քիչ առաջ ԱԺ նիստում ընդունվեց ՀՀԿ-ական պատգամավորներ Հովհաննես Սահակյանի, Արտակ Դավթյանի, Գագիկ Մինասյանի, Գագիկ Մելիքյանի ներկայացրած ՀՀ ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները: Նախագծերի փաթեթն ընդունվեց 81 կողմ, 16 դեմ և 14 ձեռնպահ հարաբերակցությամբ:

ՕԵԿ-ն ու ՀԱԿ-ն ամբողջությամբ (Լյուդմիլա Սարգսյանը նիստին ներկա չէր) դեմ քվեարկեցին, ԲՀԿ-ից դեմ էին միայն Վարդան Օսկանյանն ու Տիգրան Ուրիխանյանը, մնացած ԲՀԿ-ականների մի մասը բացակա էր, մի մասը ձեռնպահ, մի մասն էլ կողմ: Ձեռնպահ քվեարկեց նաև  ՀՅԴ-ն, «Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանն ու Թևան Պողոսյանը, Զարուհի Փոստանջյանը բացակա էր, իսկ մնացած ժառանգականները դեմ էին:

ԱԺ-ն ընդունեց նաև «Ակցիազային հարկի մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 86 կողմ, 25 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս