Բաժիններ՝

Ռուսաստանը ռիսկի է դիմում Սիրիայում կրկնել «աֆղանական սցենարը». Մոգերինի

Սիրիան կարող է Ռուսաստանի համար դառնալ Աֆղանստանի կրկնություն, եթե Մոսկվան չնպաստի մերձավորարևելյան երկրում իշխանության փոխանցմանը, Guardian-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Ես ենթադրում եմ, որ Ռուսաստանը գիտակցում է, որ եթե բոլորի պես հավասար չաշխատի իշխանության հանձնման քաղաքական գործընթացն սկսվելու վրա, ռիսկի է դիմում Սիրիայում կրկնել աֆղանական սցենարը»,- հայտարարել է Մոգերինին:

Նրա խոսքով՝ գոյություն ունի ռիսկ, որ Ռուսաստանն արաբական ու հենց Ռուսաստանի մուսուլման բնակչության կողմից կընկալվի որպես կողմ, որը «մասնակցություն է ունենում սուննի-շիական պառակտմանը»:

Մոգերինիի խոսքով՝ Սիրիայում ծագումով ռուս ջիհադիստների ենթադրյալ ներկայությունը լուրջ խնդիր կլինի Ռուսաստանի համար, եթե նրանք հայրենիք վերադառնան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031