Բաժիններ՝

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է. նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը սպասվում է 0-ից -3 աստիճան ցուրտ

Համաձայն Հայաստանի հիդրոօդերևութաբանական և մոնիտորինգի պետական ծառայության տեղեկատվության` ս.թ. նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում կանխատեսվում է ջերմաստիճանի անկում (չի բացառում նաև ցրտահարության վտանգը), իսկ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը սպասվում է 0-ից -3 աստիճան ցուրտ: Հանրապետության բարձրադիր գոտում կգրանցվեն ավելի ցածր ջերմաստիճաններ:

Նկատի ունենալով, որ հոկտեմբերի 31-ից կդիտվի տեղումների դադար` ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս անհապաղ ավարտել բաց բնահողում գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031