Բաժիններ՝

Շուշան Պետրոսյանի կոչը հեռու-մոտիկ, ծանոթ ու վիրտուալ ընկերներին

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ընկերներ՝ հեռու-մոտիկ, ծանոթ ու վիրտուալ, Ձեզ եմ դիմում, խնդրում եմ, միացե՛ք այս նախաձեռնությանը։ Մեր հոգատարությունը նաև կնպաստի, որ ծանր փորձություններ անցած մեր հայրենակիցները՝ սիրիահայերը, որ երկրորդ անգամ լքեցին իրենց տները, չմտածեն Երկրից հեռանալու, ուրիշ ափերում բախտ որոնելու մասին: Հավատացած եղեք, սերն ու ջերմությունը, չնայած բազում ծառացած խնդիրներին, պարտավորեցնող են. սպասում եմ…

Անհրաժեշտ իրերի ցանկ սիրիահայ ընտանիքների համար

• աղջիկ երեխայի համար ձմեռային երկարաճիտ կոշիկներ (չափս 21, 34, 35)

• տղա երեխայի համար ձմեռային երկարաճիտ կոշիկներ (չափս 30, 32, 33, 36)

• կնոջ համար ձմեռային երկարաճիտ կոշիկներ (չափս 36, 37, 38)

• տղամարդու համար ձմեռային երկարաճիտ կոշիկներ (չափս 36, 40, 41)

• ձմեռային հագուստ 5-8 և 12-14 տարեկան տղաների համար, 11 և 16 տարեկան աղջիկների համար

• ձմեռային հագուստ միջին տարիքի կնոջ և տղամարդու համար

• ներքնաշապիկներ և տաք զուգագուլպաներ 2 տարեկան աղջկա համար

• ձմեռային բաճկոն միջին տարիքի կնոջ համար

• ձմեռային բաճկոն միջին տարիքի տղամարդու համար

• ձմեռային բաճկոն 9, 11 և 21 տարեկան աղջիկների համար

• ձմեռային բաճկոն 8, 12 և 14 տարեկան տղաների համար

• սպասք (տարբեր չափսերի ափսեներ և բաժակներ, դանակ/պատառաքաղ, կաթսա, թավա), թեյնիկ

• բարձ, վերմակ, դոշակ

• ծածկոց

• տղայի համար դպրոցական պայուսակ

• հագուստի պահարան

• հագուստի կախիչ

• գորգ

• անձրևանոց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս