Կառավարությունը բացասական եզրակացության տվեց Էդմոն Մարուքյանի նախագծին

ՀՀ կառավարությունն այսօր բացասական եզրակացություն տվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկյացրած Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքում և դրանիցի բխող այլ օրենքներում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթին:

ՀՀ կառավարության եզրակացությունը կառավարության նիստի ընթացքում ներկայացեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` նշելով, որ պատգամավորը առաջարկվում է փոփոխություն և լրացում կատարել` սահմանելով, որ տուգանքը կարող է նշանակվել միայն դատարանի վճռով` վարչական մարմնի պահանջի հիման վրա, մինչդեռ այժմ տուգանքների համար արտադատարական կարգ է գործում:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ այս հարցի վերաբերյալ հիմնական փաստարկներից մեկն  այն է, որ Սահմանադրական դատարանը, 2015թ. մայիսի 6-ի որոշմամբ անդրադառնալով անձի գույքի վրա արգելանք դնելու ինստիտուտի վերաբերյալ հիմնախնդրին, գտել է, որ արգելանքն արտադատական կարգով իրականացնելու վերաբերյալ դրույթը հակասահմանադրական չէ և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համադրության արդյունքում գտել է, որ տուգանքի նշանակումը, ինքնին, որպես պատասխանատվության միջոց, հանդես չի գալիս որպես սեփականազրկում: «Այս տեսանկյունից հարցի քննարկումը ՀՀ Սահմանադրության առումով խնդրահարույց չէ: Այդ պատճառով մենք կարծում ենք, որ այս նախագիծն ըստ էւթյան նպատակահարմար չէ ընդունել, և դրա համար կառավարությունը դեմ է նախագծին»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս