
«Երազում եմ «Բորուսիայից» հետո խաղալ Իսպանիայի առաջնությունում». Օբամեյանգ

Դորտմունդյան «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը խոստովանել է, որ չի պատրաստվում ամբողջ կարիերայի ընթացքում խաղալ իր ներկայիս թիմի կազմում: Ֆուտբոլիստը նշել է, որ իր համար շատ հետաքրքիր կլինի հանդես գալ Իսպանիայի առաջնությունում:
«Ինչ-որ ժամանակ ես կլքեմ «Բորուսիան», որպեսզի խաղամ մեկ այլ ազգային առաջնությունում: Երազում եմ «Բորուսիայի» հետ պայմանագրի ավարտից հետո խաղալ Իսպանիայում»,- ասել է Օբամեյանգը BBC-ին տված հարցազրույցում:
Ընթացիկ մրցաշրջանն Օբամեյանգը շատ հաջող է մեկնարկել: Գերմանիայի առաջնության 10 խաղերում նա դարձել է 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը