««Լիվերպուլն» արժանի ֆուտբոլ ցուցադրեց, բոլոր տղաները ցանկանում էին հաղթել». Յուրգեն Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովաբանել է իր ֆուտբոլիստներին Անգլիայի Լիգայի գավաթի 4-րդ ռաունդում «Բորնմուտի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1:0):
«Երբ թիմը հաղթում է, ես ինձ շատ ավելի լավ եմ զգում: Չնայած չեմ կարծում, որ նախորդ հանդիպումները, որոնցում «Լիվերպուլը» ոչ-ոքի խաղաց, որակապես ավելի վատն էին: Չնայած նախապատրաստվելու համար ժամանակի սղությանը՝ մենք ամբողջ 90 րոպեների ընթացքում արժանի ֆուտբոլ ցուցադրեցինք և պահեր ստեղծեցինք մրցակցի դարպասների մոտ:
Ես հնարավորություն էի տվել երիտասարդ ֆուտբոլիստներին և գոհ եմ նրանցից: Մյուս տղաները վերաբերվեցին այս խաղին ամբողջ պատասխանատվությամբ, չնայած խառը կազմ դաշտ դուրս բերելու իմ որոշմանը: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի աչքերում երևում էր հաղթելու ցանկությունը: Իսկ դա շատ կարևոր է»,- Կլոպին է ցիտում «Լիվերպուլի» մամլո ծառայությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը