
Երևան-Կիև չվերթի ինքնաթիռի ուղևորուհու ուղեբեռի միջից զենք է հայտնաբերվել

Հոկտեմբերի 27-ին, ժամը 7.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ Երևան-Կիև չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի ուղեբեռի միջից ինքնաշեն ատրճանակ է հայտնաբերվել:
Պարզվել է, որ օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության աշխատակիցների կողմից Երևան-Կիև չվերթի ուղևորուհի, 1992 թ. ծնված Արևիկ Գ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ և անհայտ տրամաչափի 4 փամփուշտ:
Արևիկ Գ.-ն օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերման է ենթարկվել գծային բաժին:
Կատարվում է հետաքննություն: