Բաժիններ՝

Հաջորդ մրցաշրջանից 28-ամյա մարզիչը կգլխավորի «Հոֆենհայմը»

2016-17թթ. մրցաշրջանը թիմը կսկսի Յուլիան Նագելսմանի ղեկավարությամբ:
Այժմ Նագելսմանը գլխավորում է «Հոֆենհայմի» պատանեկան թիմը: Թիմի պաշտոնական կայքը հաղորդում է, որ մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2019թ.:

«Հոֆենհայմի» գլխավոր մարզչի պաշտոնում Նագելսմանը կփոխարինի 61-ամյա Հուբ Ստևենսին, ով գլխավորել է թիմը երկուշաբթի:

Գերմանիայի առաջնության 10 տուրերում «Հոֆենհայմը» տարել է ընդամենը 1 հաղթանակ և 6 միավորներով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս