Բաժիններ՝

Մեր խնդիրներից մեկը կողմերի մերձեցումն է, վստահության միջոցառումների ամրապնդումը. Ջեյմս Ուորլիք

Ադրբեջանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ երիտասարդ սերունդը հնարավորություն չի ունեցել ճանաչել հակառակ կողմին, տեղեկություն ստանալ նրա մասին:

«Մեր նպատակներից մեկը նման տեղեկության տրամադրումն է երկու կողմերին: Մենք երկու կողմում էլ ծանոթացել ենք իսկապես խաղաղություն ցանկացող մարդկանց հետ: Նրանք ցանկանում են ապրել անվտանգ: Մենք ծանոթացել ենք հայերի հետ, ովքեր չեն համարում Ադրբեջանն իրենց թշնամի: Հակամարտության խաղաղ կարգավորման ուղին գտնելը կախված է մեր ընդհանուր աշխատանքից: Մեր խնդիրներից մեկը կողմերի մերձեցումն է, վստահության միջոցառումների ամրապնդումը»,- հայտարարել է Ուորլիքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031