
Հասան Ռոուհանին անվանել է Իրանի վրայից պատժամիջոցները հանելու ժամկետները

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին անվանել է Իրանի վրայից պատժամիջոցները հանելու մոտավոր ժամկետները, հայտնում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ սահմանափակումները պետք է չեղյալ հայտարարվեն երկու ամսվա ընթացքում:
«Մեր պլանների համձայն՝ Իրանի դեմ բռնաճնշումային պատժամիջոցները պետք է չեղյալ հայտարարվեն 2015թ. վերջին»,- ասել է Ռոուհանին Թեհրանում Իսպանիայի նոր դեսպանին ընդունելիս:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաման է արձակել սկսել Իրանի վրայից պատժամիջոցները հանելու գործընթացի նախապատրաստման աշխատանքները:
Տնտեսական սահմանափակումների չեղյալ հայտարարումը կսկսվի, երբ ՄԱԳԱՏԷ-ն հաստատի, որ Իրանը ձեռնամուխ է եղել իր միջուկային ծրագրի պարտավորությունների կատարմանը: