Մոսկվայում կհանդիպեն ԱՊՀ անդամ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարներ
Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների ու հատուկ ծառայությունների ղեկավարների 39-րդ նիստը:
Ինչպես APA-ի թղթակցին հայտնել են Կրեմլի մամլո ծառայությունից, նիստից հետո նրանց կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հանդիպման ընթացքում քննարկվելու են ԱՊՀ տարածքում հակաահաբեկչական գործունեության հիմնական կողմերը, ինչպես նաև Աֆղանստանում ու Սիրիայում պատրաստված ահաբեկիչների դեմ պայքարի հարցերը:
Հիշեցնենք, որ ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների ու հատուկ ծառայությունների ղեկավարների խորհուրդն ստեղծվել է 1997 թվականի մարտի 28-ին ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի որոշմամբ: