
«Ֆյուրիի հետ մենամարտը կլինի իմ կարիերայի ամենաբարդ մենամարտերից մեկը». Վլադիմիր Կլիչկո

Գերծանր քաշային կարգի IBF, WBA, WBO և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն ասել է, որ ակնկալում է շատ բարդ մենամարտ Թայսոն Ֆյուրիի հետ, որը տեղի կունենա նոյեմբերի 28-ին, Դյուսելդորֆում:
«Կարծում եմ, սա իմ կարիերային ամենաբարդ մենամարտերից մեկը կլինի: Իմ մրցակիցը ավելի բարձրահասակ է, ավելի ծանր և նրա ձեռքերը շատ ավելի երկար են, քան իմ ձեռքերը: Բացի այդ, նա շատ երիտասարդ և շատ ամբիցիոզ մարզիկ է, ով ուզում է ապացուցել, որ լավագույնն է և ցանկանում է դառնալ աշխարհի չեմպիոն:
Շատ դժվար մենամարտ է սպասվում, բայց ինձ համար կա որոշակի ինտրիգ և հետաքրքրություն: Ես հաստատ չեմ ձանձրանա»,- Կլիչկոյի խոսքերը մեջբերում է Boxing News` հղում տալով «Интер» հեռուստաալիքին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը