Բաժիններ՝

«Բոնդի աղջիկները» միասին լուսանկարվել են նոր ֆոտոշարքում

«Բոնդի նոր աղջիկները», ի դեմս Մոնիկա Բելուչչիի, Լեա Սեյդուի ու Նաոմի Հարիսի, լուսանկարվել են Rhapsody Magazine-ի համար: Նկարահանումներն իրականացվել են որպես պրոմո-արշավ՝ աջակցություն «007. Սպեկտր» ֆիլմի, որը պետք է լույս տեսնի նոյեմբերի 5-ին:

Հայտնի դերասանուհիների համատեղ լուսանկարը զարդարել է ամսագրի նոր համարի շապիկը: Բացի այդ՝ ամսագրում տեղ կգտնեն նաև դերասանուհիների հարցազրույցներն ու նոր լուսանկարները, հայտնում է korrespondent.net-ը:

1703096

Մասնավորապես, կանայք խոսել են հասուն տարիքի դերասանուհիների՝ կինոինդուստրիայում ունեցած պահանջարկի մասին:

1703094

«Մեր բախտը բերել է, թե ինչպես է վիճակը Եվրոպայում: Նայեք Իզաբել Յուպերին, Կատրին Դընյովին, Շառլոտա Ռեմփլինգին կամ Ժյուլիետ Բինոշին:

1703095

Կան բազմաթիվ կանայք, ովքեր տարիքի հետ ավելի հիանալի դերեր են ստանում, ու ես կարծում եմ, որ դա ճիշտ է: Իհարկե, կա գեղեցկություն, որը մեզ հետ է երիտասարդ տարիներին, սակայն կա նաև այլ գեղեցկություն, որը գալիս է տարիքի հետ»,- հայտարարել է Բելուչչին:

1703093

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս