Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն չի ցանկանում սադրել Ռուսաստանին. Ջեյմս Ապաթուրայ

ՆԱՏՕ-ն չի ցանկանում ուղարկել այնպիսի ազդանշան, որը կհրահրի Ռուսաստանին: Այս մասին այսօր Թբիլիսիում հրավիրված պաշտպանության ու անվտանգության հարցերով համաժողովում հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը՝ ի պատասխան Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի այն հայտարարության, թե, ի հավելումն ընդհանուր հայտարարությունների, հարկավոր է կայացնել քաղաքական որոշում:

Ապաթուրայի խոսքով՝ ՆԱՏՕ-ն նպատակ է հետապնդում հարվածի տակ չդնել Վրաստանը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

«2008 թվականին հայտարարվել էր, որ Վրաստանը միանում է ՆԱՏՕ-ին: Այդ հարցը ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական պատրաստվածության հարց է: ՆԱՏՕ-ն հետևում է յուրաքանչյուր ասպիրանտ երկրին: Վրաստանի նկատմամբ մենք չենք ցանկանում ուղարկել այնպիսի ազդանշան, որը կսադրի Ռուսաստանին, մենք չենք ցանկանում այդ տեսանկյունից Վրաստանին հարվածի տակ դնել»,- հայտարարել է Ջեյմս Ապաթուրայը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս