
Եթե Գվարդիոլան գա Անգլիա և գլխավորի «Նորվիչը», ապա չի կարող այդ թիմին դուրս բերել Չեմպիոնների լիգա

«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնափն իր կարծիքն է հայտնել Պեպ Գվարդիոլայի մասին, որ գլխավորում է «Բավարիան»:
«Բոլորը պետք է հիշեն, որ ձին շատ ավելի կարևոր է ձիավորից: Ֆուտբոլում գլխավորները ֆուտբոլիստներն են:
Օրինակ, այնպիսի ֆուտբոլիստներով, ինչպիսին «Մանչեսթեր Սիթիում» են, Դուք պետք է ապուշ լինեք, որպեսզի չպայքարեք չեմպիոնության համար: Դուք կլինեք առաջատարների շարքում, անկախ գլխավոր մարզչի ազգությունից:
Ինձ սխալ մի հասկացեք, ինձ դուր է գալիս Գվարդիոլան, նա հոյակապ մարզիչ է: Բայց եթե նա գլխավորի «Սանդերլենդը», կամ «Ուոտֆորդը», ապա չի կարողանա այդ թիմերի հետ ավարտել մրցաշրջանը առաջին վեցնյակում:
Ուղղակի այդ ակումբները այնպիսի կազմ ունեն, որ կարող են պայքարել աղյուսակի 2-րդ տասնյակում տեղ գրավելու համար: Կարևոր չէ, թե նրանց ով կմարզի:
Եթե Գվարդիոլան գա Անգլիա և գլխավորի «Նորվիչը», ապա չի կարողանա նրան դուրս բերել Չեմպիոնների լիգա»,- ասել է Ռեդնափը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը