
Ինձ դուր չեն գալիս «Բավարիայի» խաղերը. Կարլո Անչելոտի

Իտալացի մասնագետը կանխատեսումներ է կատարել և ակնարկել է մյունհենյան թիմի հետ աշխատանքում խանդավառության բացակայության մասին:
««Բավարիան» կհաղթի Բունդեսլիգան` առանց ձեռքերը գրպաններից հանելու: Խոստովանեմ, որ «Բավարիայի» խաղերն ինձ հաճույք չեն պատճառում, քանի որ նրանցում պայքարը քիչ է:
Միևնույն ժամանակ Պեպ Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է տվյալ պահին: Նա ֆուտբոլ է սովորեցնում և ինքն էլ սովորում է հասկանալ ֆուտբոլը և հաղթել:
Մտածում եմ, այս տարի Սկուդետոն կհաղթի «Ռոման», Պրեմիեր լիգան` «Մանչեսթեր Սիթին», Լա Լիգան` «Ռեալը»:
«ՊՍԺ»-ն կզարմացնի բոլորին և կհաղթի Չեմպոնների լիգան: Եվրոպայի չեմպիոն կդառնա Ֆրանսիան»,- ցիտում է Անչելոտիին Football-Italia-ն:
Բունդեսլիգան մեծ հնգյակի միակ առաջնությունն է, որտեղ իտալացին երբեք չի աշխատել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը