
«Վեսթ Հեմ» – «Չելսի» 2:1. Մոուրինիոն հեռացվել է խաղից` մրցավարների սենյակ մտնելու փորձի համար

Սկանդալը տեղի է ունեցել Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի խաղի ընդմիջման ժամանակ:
Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, առաջին խաղակեսի վերջում Ջոն Մոսսը դաշտից հեռացրել է«Չելսիի» կիսապաշտպան Նեմանիա Մատիչին: Դրանից հետո Մոուրինիոն փորձել է մտնել մրցավարների սենյակ, ինչի համար էլ 2-րդ խաղակեսը անց է կացրել տրիբունայում:
«Չելսին» Պրեմիեր լիգայի 10 տուրերից հետո, հավաքելով 11 միավոր, սահմանել է ակումբի հակառեկորդ:
10 տուրերում Մոուրինիոյի թիմը կրել է 5 պարտություն և իջել է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնական:
Պատրաստեց Անի Գաբուզյանը