
«Սելտա» – «Ռեալ» 1:3. Վստահ եմ ինձ զգում, երբ սեյվեր եմ կատարում

«Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը իր կարծիքն է արտահայտել «Սելտայի» դեմ խաղի մասին:
«Ինձ վստահ եմ զգում, երբ սեյվեր եմ կատարում: Շնորհակալ եմ դրա համար Աստծուն: Ես շատ ուրախ եմ այս հաղթանակի համար, ուրախ եմ նրա համար, որ կարողացա պահել դաշտի տերերին:
Նոլիտոյի գո՞լը: Դա շատ լավ հարված էր և դրան հասնելը շատ դժվար էր:
Վստահությունը շատ կարևոր է: Այն առաջ է գալիս քրտնաջան աշխատանքից և թիմակիցների աջակցությունից»,- ասել է Նավասը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը