
Գիտնականների հաճելի հայտնագործությունը. ալկոհոլից հրաժարումը վաղ մահվան է հասցնում

Տեխասի Օսթին համալսարանի գիտնականները օրերս ուրախացրեցին ալկոհոլի և աղմկոտ երեկոների սիրահարներին:
Տղաներ, պարզվում է մենք ամեն ինչ ճիշտ ենք արել: Իսկ ահա չխմողները ռիսկ են անում ապրել բավականին ձանձրալի և միապաղաղ կյանք և դրան էլ ավելացրած` վաղ մահանալ:
Կարլ Հոլագանը և նրա երիտասարդ թիմը ահա արդեն 20 տարի է ինչ հետազոտություն են անցկացնում 55 տարեկանից բարձր ավելի քան 1800 մարդկանց մասնակցությամբ: Այս բոլոր մարդիկ բաժանվել են 3 խմբի` չխմողներ, պարբերաբար խմողներ և պաթոլոգիկ ալկոհոլամոլներ: Արդյունքները հրապարակվել են «Alcoholism: Clinical and Experimental Research» հոդվածում: Եվ այսպես, ի՞նչ են պարզել գիտնականները:
Պարզվում է, որ մարդիկ, որոնց ընդհանրապես ալկոհոլ չեն օգտագործում, 69 տոկոս դեպքերում չեն ապրում մինչև 65 տարեկան: Նույնիսկ քրոնիկ ալկոհոլամոլների մեջ այս ցուցանիշը ավելի բարձր է` 60 տոկոս: Իսկ ահա նրանք, որոնք խմում են, բայց գիտեն չափը, էականորեն ավելի երկար են ապրում: Մինչև 65 տարեկան չեն ապրում պարբերաբար խմողների ընդամենը 42 տոկոսը:
Եվ ամենազարմանալի այն է, որ այս արդյուքները հաշվի են առնում նաև մահացությունը, ալկոհոլի հետ ուղղակի կամ անուղղակի կապված հիվանդություններից:
Բացի այդ, գիտնակնեերը հայտանբերել են, որ ալկոհոլից կտրուկ հրաժարումը ավելի վատ է ազդում օրգանիզմի վրա, քան ալկոհոլամոլությունը:
Այնպես որ, պարոնայք ալկոհոլամոլներ, պորտաբույծներ, խուլիգաններ, շարունակում ենք նույն ոգով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը