
Ողբերգական դեպք Արարատի մարզում. 33-ամյա հեծանվորդը, կորցնելով հավասարակշռությունը, ընկել է ջրատարը

Հոկտեմբերի 24-ին, ժամը 20.32-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սայաթ Նովա գյուղին հարակից ջրանցքում հայտնաբերվել է դի, ինչը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1982 թ. ծնված Վ. Ղ.-ը կորցնելով հեծանիվի հավասարակշռությունը` ընկել է ջրատարը:
Հրշեջ-փրկարարները ջրատարից դուրս են բերել Վ. Ղ.-ի դին: