
«Արսենալ» – «Էվերթոն» 2:1. «Արսենալը» տիրել էր նախաձեռնությանը և շատ կենտրոնացած էր խաղում. Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը իր կարծիքն է հայտնել «Էվերթոնի» հետ խաղի մասին:
«Մենք շատ կենտրոնացած էինք խաղում: Տիրում էինք նախաձեռնությանը և շարունակեցինք նաև 2-րդ խաղակեսում: Մեզ պետք է համախմբել ջանքերը թիմի և ակումբի համար: Հուսով եմ, մենք կպահպանենք այս ձգտումը` հաջողության հասնելու համար:
Օզիլը թոփ ֆուտբոլիստ է: Ես կգերադասեի նորից նայել նրա խաղը, քան թե խոսել նրա մասին: 10 տուրից հետո մենք աղյուսակի 1-ին հորիզոնականում ենք: Կշարունակենք պայքարել նաև առաջիկայում:
Սա իդեալական շաբաթ էր: Մեզ համար հեշտ չէր, դրա համար կթողնեմ մի քանի ֆուտբոլիստներ հանգստանան երեքշաբթի:
Մենք գիտենք, որ պետք է գոլեր խփենք ստանդարտներից, որպեսզի հայտնվենք գագաթին: Դա մեզ հավատ կներշնչի, որ մենք կարող ենք ավելի շավ խփել»,- ասել է Վենգերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը