Բաժիններ՝

Տիտղոսի համար պայքարում մանչեսթերյան դերբին վճռորոշ չի լինի. Մանուել Պելլեգրինի

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի սպասումներով:

«Սա խաղ է` կարևոր 3 միավորների համար: Եվ ես միշտ ասել եմ, որ այսպիսի խաղը 6 միավորի համար է, որովհետև դու խաղում ես թիմի դեմ, որն անմիջապես քո թիկունքում է: Բայց այս խաղը հաստատ չի վճռի տիտղոսի համար պայքարը:

Քաղաքի համար սա միշտ հատուկ խաղ է: Երկու թիմերի ֆանատների համար կարևոր է հաղթել: Նրանք ցանկանում են ցույց տալ, որ իրենց թիմն ամենալավն է քաղաքում: Իհարկե, մեզ համար կարևոր է հաղթել այս խաղը երկրպագուների համար:

Հնարավոր է, ամենահրապուրիչը տիտղոսը նվաճելն է: Ինչ-որ մեկի համար ավելի լավ է, եթե դու հաղթում ես նույն քաղաքի թիմին կամ ինչ-որ այլ մրցակցի:

Անձամբ ես կարծում եմ, որ մենք ամենալավն ենք»,- ասել է Պելլեգրինին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս