Վթար Մարգահովիտ գյուղում. կա տուժած

Հոկտեմբերի 24-ին, ժամը 21.52-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 15-րդ կմ-ում բախվել են «ВАЗ-2121» մակնիշի առանց պ/հ (վարորդի տվյալներն անհայտ են) և «Volkswagen Touareg» մակնիշի 10 OS 787 պ/հ (վարորդ Ա. Զ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ВАЗ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Վ. Խ.-ը (ծնվ.1987 թ.), տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Տեսանյութեր

Լրահոս