Բաժիններ՝

Մոմերի մոգությունը. ինչպես գրավել գումարը, հաջողությունը և սերը

Մոմերի օգնությամբ կարելի է գրավել գումարը, հաջողությունը, սերը, ինչպես նաև՝ իմանալ ներկան և ապագան:

Մոմերի մոգությունը կարող է օգտագործել յուրաքանչյուրը, և դրա համար չի պահանջվում ոչ մի մոգական ընդունակություն: Ամեն երեկո քնելուց առաջ ննջարանում հարկավոր է մոմ վառել:

Այսպիսի մոգության գլխավոր պայմանը մոմի գույնի ճիշտ ընտրությունն է: Իսկ գույնն ընտրվում է՝ կախված մարդու ցանկություններից և մղումներից:

1. Սերը գրավելու, ոգու ուժը զարգացնելու և կենսական էներգիայի ակտիվացման համար օգտագործվում է կարմիր գույնի մոմ:

2. Ճանաչման հասնելու, իշխանություն և հեղինակություն ստանալու, ինչպես նաև՝ դատական գործերում հաջողության հասնելու համար խորհուրդ է տրվում վառել նարնջագույն մոմ:

3. Կանացի գրավչությունն ուժեղացնելու և կյանքը ռոմանտիզմով լցնելու համար պետք է վառել վարդագույն մոմ:

4. Բիզնեսում հաջողության հասնելու համար պետք է վառել մանուշակագույն մոմ: Այն դեպի Ձեզ կգրավի գումար, հաջողություն և կնվիրի իմաստություն:

5. Ստեղծագործ մարդկանց և նրանց, ում դժվար է տրվում գիտելիքն ու ինֆորմացիան, կօգնեն դեղին գույնի մոմերը: Դրանց ներգործությունն ուղղված է հիշողության բարելավմանը և երևակայության զարգացմանը:

6. Կարիերայում հաջողության և ֆինանսական բարօրության համար պետք է վառել շագանակագույն մոմ:

7. Նրանց, ում պակասում է հանգստությունը և խելամտությունը, անհրաժեշտ է վառել կապույտ գույնի մոմ:

8. Դրական էներգիայի համար պետք է վառել կանաչ գույնի մոմ:

9. Լուրջ հիվանդություններից բուժվելու համար անհրաժեշտ է վառել սև գույնի մոմ:

10. Էներգետիկ մաքրման, մտքերի պարզեցման և էներգիայի վերականգնման համար անհրաժեշտ է վառել սպիտակ մոմ:

Վառելով անհրաժեշտ մոմը՝ մարդն ավտոմատիկորեն ցանկանում է կոնկրետ արդյունք ստանալ: Այլ խոսքերով, նա ուզում է, որպեսզի իր ցանկությունները շուտ կատարվեն: Վառված մոմով կարելի է իմանալ, թե ինչ է սպասվում ապագայում:

Անհրաժեշտ ինֆորմացիա ստանալու համար պետք է հետևել մոմի վառվելուն՝ կենտրոնանալով սեփական պրոբլեմի վրա:

1. Եթե մոմը ծխում , ապա դա լավ է, նշանակում է, որ այն վառում է բացասականը և ամբողջ տհաճ երևույթները, որոնք շրջապատում են մարդուն:

2. Բոցկլտացող կրակը նշանակում է, որ պրոբլեմը բարդ է և մոմին դժվար է գլուխ հանել: Նշանակում է նաև, որ մարդը չի հավատում հաջողությանը:

3. Եթե մոմը շատ դանդաղ է վառվում կամ հանգչում է, ապա դա նշանակում է, որ այն չի կարող լուծել խնդիրը, քանի որ ցանկությունը կամ նպատակն ինչ-որ պատճառով չի կարող կատարվել, որովհետև հակասում է Տիեզերքի օրենքներին:

4. Եթե վառվելու ընթացքում մոմը սկսում է թշշալ կամ այլ ձայներ հանել, ապա նշանակում է որ Ձեր կողքին գտնվում են մահացած հարազատների կամ մոտ մարդկանց հոգիները, որոնք ցանկանում են ինչ-որ բան ասել: Եթե լավ կենտրոնանաք Ձեր ցանկության վրա, կարող եք նույնիսկ լսել նրանց ձայները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս