
45-ամյա կինը իրենից 12 տարի փոքր տղամարդու կողմից ենթարկվել է ծեծի և սեռական բռնության. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Երևանում 45-ամյա կինը իրենից 12 տարի փոքր տղամարդու կողմից ենթակվել է ծեծի և սեռական բռնության:
Տղամարդը 2 օր շարունակ կնոջն ապօրինի զրկել է ազատությունից, ապա, նրա կամքին հակառակ, բռնություն գործադրելով, սեռական հարաբերություն է ունեցել: Այս ամենից բացի, կինը նաև ծեծի է ենթարկվել:
Կայքի տեղեկություններով՝ տղամարդը բացատրություն է տվել, հայտնելով, որ վիճաբանություն է եղել, որի ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածք: