
Facebook-ի բաժնետոմսերի արժեքն առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը

Facebook Inc.-ի բաժնետոմսերի արժեքը Նյու Յորքի աճուրդում այսօր առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը, հայտնում է Bloomberg-ը:
2012թ. սեպտեմբերից աշխարհում ամենամեծ սոցցանցի կապիտալիզացիան ավելացել է 451%-ով, ինչը Standard & Poor’s 500-ի ինդեքսում աճի տեմպերով չորրորդ արդյունքն է:
Հուլիսի կեսին Facebook-ի արժեթղթերի արժեքը մոտեցել էր եռանիշ նշագծին, սակայն չէր կարողացել այն հաղթահարել: S&P 500-ում ներառված է 110 ընկերություն, որոնց բաժնետոմսերի գնանշումը գերազանցում է 100 դոլարը:
Սոցցանցն աշխարհում զբաղեցնում է 7-րդ տեղը կապիտալիզացիայով (ավելի քան 280 մլրդ դոլար հոկտեմբերի 22-ի աճուրդի փակման դրությամբ) ու ընդգրկված է բարձրտեխնոլոգիական հսկաների ակումբում Alphabet Inc.-ի, Amazon.com Inc.-ի, Apple Inc.-ի, Microsoft Corp.-ի հետ: Այս հնգյակի կապիտալիզացիան կազմում է S&P 500-ի ընկերությունների արժեքի գրեթե 10%-ը: