
Երկրպագուն վազել է դաշտ՝ սիրելի ֆուտբոլիստին համբուրելու համար

Երկրպագուներն իրենց սիրելի ֆուտբոլիստին տեսնելու համար պատրաստ են հաղթահարել ցանկացած փորձություն, անգամ բանտ նստել կամ էլ տուգանքներ վճարել: Խենթ երկրպագուն իր նպատակին հասել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Լոկոմոտիվ»-«Բեշիկթաշ» խաղի ընթացքում: «Լոկոմոտիվի» երկրպագուն վազել է խաղադաշտ ու համբուրել է Ֆերնանդեշին:
Մի քանի րոպե անց ոստիկանները կարգավորել են իրավիճակը:
Սիրարփի Աղաբաբյան