Քրեական գործով մեղադրյալը հայտնել է, որ պաշտոնատար անձի կողմից ուղղորդված տվել է իրականությանը չհամապատասխանող բացատրություն
Ապօրինի կերպով սառը զենք կրելու մեջ մեղադրվող Սերգեյ Թ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից ուղղորդված տվել է իրականությանը չհամապատասխանող բացատրություն այն մասին, թե, իբր, 2015 թվականի մայիսի 18-ին իր վարած ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերված սառը զենք հանդիսացող դանակներն իրականում իրեն են պատկանում:
Սերգեյ Թ.-ի հաղորդման հիման վրա՝ հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: