Բաժիններ՝

Կոնգրեսմենները 11 ժամ քննել են Հիլարի Քլինթոնին

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 11 ժամ պատասխանել է Կոնգրեսի հատուկ հանձնաժողովի անդամների հարցերին՝ կապված 2012 թվականին Լիբիայում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա տեղի ունեցած հարձակման հետ:

Ելույթ ունենալով կոնգրեսմենների առաջ, որոնց մեծ մասը ներկայացրել են Հանրապետական կուսակցությունը, Քլինթոնը հայտարարել է, որ իր քաղաքական հակառակորդները Բենղազիի հարձակումն օգտագործում են քաղաքական նպատակներով: Այս մասին հայտնում է BBC-ն:

«Ես ընդունել եմ իմ պատասխանատվությունը ու մինչ կլքեի պետքարտուղարի պաշտոնս, անցկացրել են բարեփոխումներ, որպեսզի ԱՄՆ-ի սահմաններից դուրս աշխատող մեր մարդիկ ավելի լավ պաշտպանված լինեն, որպեսզի նվազեցվի հետագայում նման ողբերգության կրկնության հավանականությունը»,- ասել է Քլինթոնը:

Նրա ելույթը լայն աջակցություն է ստացել սոցցանցերում, իսկ Twitter-ում Քլինթոնի կողմնակիցները ստեղծել են #FreeHillary հեշթեգը, որը արագորեն սկսել է տարածվել:

Բենղազիում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակումը տեղի է ունեցել 2012-ի սեպտեմբերի 11-ին: Հյուպատոսության մոտ միտինգից հետո տեղացիները, որոնց թվում կային նաև զինյալներ, գրոհել էին շենքն ու սպանել ամերիկացի 4 դիվանագետի, այդ թվում՝ Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս