Բաժիններ՝

«Ռուսթավի-2»-ի գործով դատական հետաքննությունը կշարունակվի հոկտեմբերի 26-ին

«Ռուսթավի-2» հեռուստաընկերության գործով դատական հետաքննությունը Թբիլիսիի դատարանում կշարունակվի հոկտեմբերի 26-ին: Նիստը նշանակված է ժ. 10:00-ին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Դատավոր Թամազ Ուրտմելիձեն կարդացել է ինչպես հայցը, այնպես էլ պատասխանող կողմի փաստարկները: Դրանով իսկ Կիբար Խալվաշիի հայցի քննարկման միջնորդությունը ավարտվել է:

Տեղեկությունների համաձայն՝ հենց հոկտեմբերի 26-ին դատավորը պետք է հայտարարրի պատասխանող կողմի միջնորդության՝ իր որոշման մասին, որը կապված է «Ռուսթավի-2»-ի ու դրա սեփականատիրոջ վնասի փոխհատուցման մասին, որը նրանք կրել էին հեռուստաընկերության վրա կալանք դնելու հետևանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս