Բաժիններ՝

Պուտինի ու Ասադի բանակցությունները տևել են գրեթե 3 ժամ. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու իր սիրիացի գործընկեր Բաշար Ասադի բանակցություններն ընդհանուր առմամբ տևել են գրեթե 3 ժամ, հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Ընդհանուր առմամբ՝ նրանք շփվել են գրեթե 3 ժամ»,- ասել է Պեսկովը լրագրողներին:

Հարցին՝ քննարկվել է արդյոք Սիրիայում արտահերթ ընտրությունների անցկացման հարցը, Պեսկովն ասել է, որ «ավելացնելու բան չունի»:

Երկու երկրների նախագահները Մոսկվայում երեքշաբթի քննարկել են հարցեր, որոնք կապված են եղել Սիրիայում ՌԴ ավիացիայի օպերացիայի շարունակականության հետ: Բանակցություններում նշվել է, որ Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարը հաղթանակելու է, հարկավոր են նաև քաղաքական քայլեր:

Մոսկվան համոզված է, որ ՍԻրիայում երկարաժամկետ կարգավորում հնարավոր է միայն քաղաքական պրոցեսի հիման վրա:

Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նախօրեին աշխատանքային այց է կատարել Մոսկվա: Ասադի այցի մասին հայտնի է դարձել այսօր, երբ նա արդեն Դամասկոսում էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս