Բաժիններ՝

Ասադն այցելել է Մոսկվա ու Պուտինին տեղեկացրել Սիրիայի կառավարական զորքերի պլանների մասին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Մոսկվա կատարած իր այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է Սիրիայում տիրող վիճակի ու կառավարական զորքերի պլանների մասին, հայտնում է TASS-ը:

«Նախագահ Պուտինը մանրամասն կերպով տեղեկացել է սիրիացի իր գործընկերոջից Սիրիայում տիրող վիճակի, հեռանկարային պլանների մասին»,- պատմել է Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պեսկովի խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են ահաբեկչական, ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարի հարցեր, ինչպես նաև ռուսական օպերացիայի շարունակականության հարցը Սիրիայի Զինված ուժերի հարձակողական գործողությունների իրականացման ժամանակ:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ասադն աշխատանքային այցով այցելելու է Ռուսաստան: Երկու երկրների նախագահների բանակցությունները կայացել են նեղ ու ընդլայնված կազմով Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս