
ՊՍԺ-ում Ռոնալդուն կարող է փոխարինել Իբրահիմովիչին

Le Parisien-ը հայտնում է, որ «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գտնվում է ՊՍԺ-ի տրանսֆերային թիրախում:
Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբը հույս ունի ձեռք բերել Ռոնալդուին, քանի որ վերջինս թիմում կկարողանա փոխարինել Զլատան Իբրահիմովիչին, ով, շատ հնարավոր է՝ ընթացիկ մրցաշրջանի վերջին հեռանա ակումբից:
Իբրահիմովիչը ՊՍԺ-ի հետ ունի մինչ 2016 թվականի հունիսի 30-ն ուժի մեջ գտնվող պայմանագիր:
Ռոնալդուի տրանսֆերի գինը, հնարավոր է՝ կազմի 100-120 միլիոն եվրո:
Սիրարփի Աղաբաբյան