
Գվարդիոլան սկսել է բանակցությունները պայմանագիրը երկարաձգելու շուրջ

Մյունհենի «Բավարիայի» ղեկավարությունը ցանկանում է ընթացք տալ Խոսեպ Գվարդիոլայի պայմանագրի երկարաձգման գործընթացին:
Ըստ Sport-ի՝ գերմանական գրանդի գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն ակումբի աշխատակիցներին խնդրել է համաձայնել Գվարդիոլայի պահանջների հետ, ով խոստովանել էր, որ բանակցություններ է վարում: Պայմանագիրը կերկարաձգվի 2 տարով:
Գվարդիոլան ցանկանում է նաև ոչ միայն որոշում կայացնել թիմի հիմնական կազմի վերաբերյալ, այլև վերահսկել բոլոր այն հարցերը, որոնք կապված են թիմի պահեստային և երիտասարդական կազմերի հետ:
Սիրարփի Աղաբաբյան