51-ամյա Մոնիկա Բելուչիի անթառամ գեղեցկությունը Հռոմի կինոփառատոնի կարմիր գորգին
Հռոմի կինոփառատոնում իր ներկայությամբ 51-ամյա հայտնի իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին ստիպել է իրենով հիանալ ոչ միայն լրագրողներին, այլև միջոցառման մյուս հյուրերին, գրում է super.ru-ն:
Դերասանուհին կրել է Dolce&Gabbana-ի ժանյակավոր սև զգեստ, որը ընդգծել է նրա շքեղ կազմվածքը: Բոնդի նոր ընկերուհին հիացրել է իր տեսքով:
Չնայած տարիքին ու բազմաթիվ կնճիռներին՝ Բելուչին շարունակում է համարվել մոլորակի ամենացանկալի կանանցից մեկը: