Բաժիններ՝

Ես սովորել եմ շնորհակալությամբ ընկալել իմ կյանքը. Ելենա Բորիսենկո. Life.panorama.am

Life.panorama.am-ը այսօր զրուցել է դերասանուհի Ելենա Բորիսենկոյի հետ, ով հանրության շրջանում տարիներ առաջ մեծ ճանաչում ձեռք բերեց «Վերվարածներ» հեռուստասերիալից: Երկարատեւ էկրանային դադարից հետո այսօր դերասանուհին կրկին վերադարձել է՝ ներկայանլով «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում:

Ելենա, մի անգամ նշել էիք, որ ոչ դերասանների հետ խաղալիս առաջացած հիասթափության պատճառով այլեւս հեռուստասերիալներում չեք նկարահանվելու, հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք հաղթահարել այդ հիասթափությունն ու ինչպե՞ս որոշեցիք կրկին հեռուստաէկրաններ վերադառնալ:

– Բարեբախտաբար, իմ խաղընկերները հիմնականում պրոֆեսիոնալներ են: Իմ հիասթափությունը կապված էր ընդհանուր այս դաշտում տիրող չափանիշներից, երբ դիլետանտիզմը համատարած էր, իսկ մասնագիտությունս՝ անտեսված, երբ դերասանի հանդեպ սերը չափվում է ոչ թե նրա դերասանական տաղանդով, այլ սերիալում խաղացած կերպարով, որքան մատչելի մարդկային որակ, այնքան ավելի սիրված ժողովրդի կողմից: Այն ժամանակ դա ինձ նյարդայնացնում էր, հիմա դա ինձ եւս մեկ անգամ զվարճացնում է: Իսկ այս սերիալում համաձայնեցի նկարահանվել, քանի որ կերպարս մի քանի սերիա անց պետք է մահանար, եւ սերիալում այն պետք է մնար միայն հիշողություններում: Սա նաեւ առիթ հանդիսացավ, որպեսզի ներքուստ ըմբոստությունս մեղմանա: Չես կարող փոխել շրջապատդ, փոխիր վերաբերմունքդ ինչ-ինչ երեւությների հանդեպ:

Ելենա, լռության ընթացքում մոռացվելու վախ չկա՞ր:

– Ես հասկանում եմ, որ մասնագիտութունս պահանջում է ինչ-որ չափով հայտնի լինել, բայց ես այն ընտրել եմ բորոլովին ուրիշ պահանջներից դրդրված: Երբ տարիներ շարունակ «Վերվարածներն ընտանիքում» սերիալը եթերում էր, փողոց դուրս գալը գրեթե անհնար էր: Գուցե շատերի համար դա հաճելի էր, բայց ինձ համար ճիշտ հակառակը: Երբ չես երեւում հեռուստատեսությամբ, այդ ֆանատիզմի հասնող երկրպագուների քանակը քչանում է եւ մնում են նրանք, ովքեր երկրպագում են ոչ թե քո խաղացած կերպարը, այլ նրանք, ովքեր գնահատում են քո դերասանական տաղանդը. այդ վերաբերմուքնը ինձ ավելի է դուր գալիս: Իսկ մոռացված լինելուց չեմ վախենում, ընդհանրապես, ես ոչնչից չեմ վախենում, ավելին՝ համարում եմ, որ վախը թուլություն է: Բացի այդ, սոցիալական ցանցերի շնորհիվ քեզ երկրպագող հանդիսատեսը հնարավորություն ունի հետեւելու քո գործունեությանը, քանի որ մասնագիտությունս չի սահամանփակվում միայն սերիալներով. այս ընթացքում ես ակտիվ աշխատել եմ՝ նկարահանվելով գեղարվեստական ֆիլմերում:

Ելենա, մի անգամ նշել եք, որ չնայած գրեթե 10 տարի է անցել «Վերվարածաներն ընտանիքում»-ից, բայց միեւնույն է, մարդկանց համար դուք դեռ տպավորված եք Կարինայի կերպարով, ի վերջո հաղթահարվա՞ծ է Կարինայի կերպարի կարծրատիպ դարձած դժվարությունները:

– Պետք է անկեղծորոն գտնվեմ եւ ասեմ, որ մինչ այսօր էլ ինձ սիրում եւ հիշում են որպես «Վերվարածների» Կարինա, եւ ես դրանից վաղուց արդեն վատ չեմ զգում:

Դուք Ձեր հեռուստատեսային խաղացանկում հիմնականում մարմնավորել եք Ձեր տարիքից ավելի երիտասարդ կանանց դերեր, ու թերեւս «Ուրիշի հոգին» միակ սերիալն էր, որտեղ դուք հասուն կնոջ կերպարով եք հանդես գալիս: Հետաքրքիր է՝ ինչո՞վ է պայմանավոված այդ միտումը:

– տարիքային գումարը վախեցնում է, ապա ինձ դա ոչինչ չի ասում, ես չեմ վախենում դրանից, չնայած հիմա էլ են ասում, որ տարիքիցս ավելի փոքր եմ երեւում, բայց ես ինձ ներդաշնակ եմ զգում իմ արտաքինի եւ տարիքի հետ: Հիմա ես արդեն առաջվա աղջնակը չեմ, հիմա հասուն կին եմ եւ կարող եմ տարիքիս համապատասխան դերեր կերտել:

 

Ելենա գիտեմ նաեւ, որ թատրոնում չեք աշխատում, բայց նաեւ այդ ոլորտի նկատմամբ ունեք Ձեր հատուկ վերաբերմունքը, որեւէ բան փոխվե՞լ է այդ առումով:

– Ոչինչ չի փոխվել, ես կրկին կարոտում եմ իմ մանկության թատրոնը եւ միշտ կկարոտեմ, իսկ այն պահին, երբ կարոտս թատրոնի հանդեպ կվերանա, այդ պահին կվերանամ նաեւ ես:

Բազմիցս եք նշել, որ շատ էմոցիոնալ մարդ եք, հետաքրքիր է՝ տարիքի հետ ստացվո՞ւմ է զսպել էմոցիաները:

– Իհարկե, ես նույն էմոցիոնալն եմ, ուղղակի տարիքի հետ, բնականաբար, ավելի զուսպ եւ կառավարելի եմ դարձել:

Ելենա, անձնական կյանքում փոփոխություններ կա՞ն:

– Անձնական կյանքը, ինչպես միշտ, խիստ անձնական է: Ես երջանիկ եմ եւ իմ երջանկությունը պայմանավորված է իմ երջանիկ տեսակով: Ես սովորել եմ շնոհրակալությամբ ընկալել իմ կյանքը՝ եւ ուրախ, եւ հատկապես տխուր պահերին ես միշտ շնորհակալ եմ: Ես չեմ ասում «ինչո՞ւ», ես ասում եմ «շնորհակալություն»:

Հարցազրույց ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս