
Անապայում տարեց մանկապիղծը աշակերտուհուն 4 տարի շարունակ բռնաբարել է ավտոտնակում

Կրասնոդարի մարզում իրավապահները ձերբակալել են տարեց մանկապիղծի, ով 4 տարի շարունակ 11-ամյա աշակերտուհու է բռնաբարել, հայտնում է ntv.ru-ն:
Այլասերվածին մատնել է օրագիրը, որը պահել է հանցագործի մանկահասակ զոհը: Հետաքննության տվյալով՝ 74-ամյա տղամարդը աղջկան բռնաբարել է 4 տարի շարունակ:
Կրասնոդարի մարզի քննչական կոմիտեն հայտարարել է, որ 2011 թվականի հոկտեմբերից 2015 թվականը տղամարդը ավտոտնակում բազմիցս բռնաբարել ու բռնի գործողություններ է կատարել մանկահասակ աղջկա նկատմամբ, ով ներկայում 11 տարեկան է:
Իրավապահ մարմինները տեղի ունեցածի մասին իմացել են զոհի մորից: Կինը տեղի ունեցածի մասին իմացել է դստեր օրագրից, որտեղ երեխան գրառումներ է կատարել:
Նշվում է, որ աղջիկը պարզապես վախեցել է ինչ-որ մեկին պատմել, թե ինչ է տեղի ունեցել իր հետ ավտոտնակում: