
Հայաստանի ողջ գեղեցկությունը՝ Vogue Russian-ի ու Victoria’s Secret-ի «հրեշտակ» Ստելլա Մաքսվելի հետ

Ռուսական Vogue-ի թիմը Victoria’s Secret-ի «հրեշտակ» Ստելլա Մաքսվելի հետ Հայաստանում անցկացված 3 օրում բացահայտել է հիանալի եկեղեցիներ, կինեմատոգրաֆիական պեյզաժներ ու ժամանակակից Հայաստանի ազգային հերոսներին:
Ամերիկացի լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանն առաջին անգամ Հայաստան եկել էր մի քանի ամիս առաջ ու հիացել էր իր պատմական հայրենիքի գեղեցկությամբ, գրում է Vogue-ը:
«Հենց այդ պատճառով էլ, երբ մենք նրան առաջարկեցինք ռուսական Vogue-ի համար լուսանկարել էթնիկ զգեստներ, նա խորհուրդ տվեց գալ Երևան: Նրա հետ միասին Կալիֆոռնիայից եկավ նրա ընկերուհին՝ Victoria’s Secret-ի «հրեշտակ» Ստելլա Մաքսվելը»,- նշված է հոդվածում: 3 օրում Vogue-ը լուսանկարել է մի քանի հազար լուսանկար:
Ամսագիրը ցուցադրում է այն, ինչ կարողացել են տեսնել երեք օրում: Vogue-ի թիմը հյուրընկալվել է նաև նկարիչ Լուսիկ Ագուլեցու տանը: Թիմն այցելել է նաև հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանին, ով մի քանի կատարում է նվիրել հյուրերին: