
Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի նոր՝ ընտանեկան հուզիչ ֆոտոսեսիան

Դերասանուհի Անջելինա Ջոլին լուսանկարվել է ընտանեկան նոր ֆոտոսեսիայում, որն արվել է Vogue ամսագրի նոյեմբերյան համարի համար: Նրա հետ միասին, նկարահանումներին մասնակցել են ամուսինը՝ Բրեդ Փիթն ու նրանց 6 երեխաները:
Լուսանկարների հեղինակն ամերիկացի լուսանկարիչ Էննի Լեյբովիցն է: Լուսանկարում Ջոլին երեխաների հետ կեցվածք է ընդունում ծովի ափին, իսկ պարբերականի շապիկը զարդարում է աստղային մայրը, հայտնում է korrespondent.net-ը:
Հիշեցնենք, որ Ջոլին ու Փիթը դաստիարակում են իրենց 6 երեխաներին, որոնցից 3-ը որդեգրված են: