Կասպից ծովում մեկնարկել են իրանա-ռուսական զորավարժություններ
Իրանը ռազմանավեր է ուղարկել Աստրախան ու Բաքու՝ «պաշտպանության ոլորտում կապերն ընդլայնելու» ու ռուսական ռազմածովային ուժերի հետ համատեղ զորավարժությունների անցկացնելու համար: Այս մասին իրանական FARS գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Իրանի ռազմածովային ուժերի կապիտան Ահմադ Ռեզա Բաքերին:
Նա տեղեկացրել է Աստրախանում իրանական երեք նավերի մասնակցությամբ զորավարժությունների մասին: «Նավատորմը բաղկացած է «Դամավանդ» ավիակրից, «Ջոսխան» ու «Պեյկան» հրթիռակիրներից»,- ասել է նա:
Բացի Ռուսաստանից՝ իրանական նավերն ուղևորվել են նաև Ադրբեջան:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին իրանական հրթիռակիր «Դամավանդ» ավիակիրը ու ՌԴ ռազմածովային ուժերի նավերն արդեն անցկացրել էին համատեղ զորավարժություններ Իրանի Էնզելի նավահանգստում: