Բաժիններ՝

Դատարանը կալանավորել է Պոդոլսկում իր մանկահասակ փոքրիկներին սպանած հորը

Դատարանը կալանավորել է 30-ամյա Դմիտրի Միլովանովին, ով մեղադրվում է Պոդոլսկում իր երեխաներին սպանելու ու իր կնոջը բազմաթիվ վնասվածքներ հասցնելու մեջ:

Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Մոսկվայի մարզի Քննչական գլխավոր վարչության քննչական կոմիտեին:

Հիշեցնենք, որ կիրակի օրը մերձկոսկովյան Պոդոլսկ քաղաքում ահազանգ էր ստացվել այն մասին, որ տղամարդը սպանել է իր 4 տարեկան որդուն ու 9 ամսական աղջկան, ապա հարձակվել է նրանց մոր վրա:

Ոստիկանության տեղեկություններով՝ տղամարդը ձերբակալվել է այն ժամանակ, երբ ինքնասպանություն է ցանկացել գործել: Կինը՝Տատյանան, ներկայում գտնվում է հիվանդանոցում:

Տղամարդը հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ խորապես զղջում է իր արարքի համար: «Ես շատ էի սիրում երեխաներիս ու կնոջս: Ես որոշեցի, որ նրանց համար այդպես ավելի լավ կլինի»,- հայտարարել է Դմիտրի Միլովանովը:

Տղամարդը հայտարարել է, որ սպանել իր 4-ամյա Իլյային ու 9 ամսական Քսենյային այն բանի պատճառով, որ նրանց հետ հանկարծ վատ բան տեղի չունենա:
Հարցին՝ արդյոք նա իր արարքը գործել է թմրանյութերի ազդեցությամբ, տղամարդը խոստովանել է, որ ծխել է սփայսով ծխախոտ:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել «երկու մանկահասակ երեխաների սպանություն, կատարված առանձնակի դաժանությամբ» ու «երկու ու ավելի անձանց սպանության փորձ» հոդվածներով:

«Դատարանը հետաքննության միջնորդությամբ կալանավորել է հանցագործության մեջ մեղադրվողին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ պատճառներից մեկը, որի համար տղամարդը որոշել է սպանդի ենթարկել իր ընտանիքի անդամներին, եղել է խոշոր պարտքը: Տղամարդը 10 հազար դոլար պարտք է եղել իր գործընկերներից մեկին ու մտածել է, թե չի կարողանա գումարը վերադարձնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս