Բաժիններ՝

ԱՄՆ-ը չի պնդում, որ Ասադն անհապաղ հրաժարական պետք է ներկայացնի. Պետդեպ

ԱՄՆ-ը չի պնդում, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն անհապաղ հրաժարական պետք է ներկայացնի, սակայն ընդգծում է, որ նա չի կարող լինել երկրի անցումային կառավարության մաս, որը պետք է անցկացնի քաղաքական կարգավորման գործընթաց, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Ասադը չի կարող մաս կազմել անցումային կառավարության, սակայն դա չի նշանակում, թե նա պետք է վաղը հեռանա»,- հայտարարել է Թոները ճեպազրույցում:

Միևնույն ժամանակ, նա չի հայտնել, թե երբ պետք է սկսվի այդ «քաղաքական անցումը» ու թե դա որքան պետք է տևի: «Այն պետք է արագ սկսվի»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս