
«Տիգրան Սարգսյանի արևմտամետ կամ ռուսամետ հայացքները ինձ հայտնի չեն»

«Տիգրան Սարգսյանի արևմտամետ կամ ռուսամետ հայացքները ինձ հայտնի չեն, ինձ հայտնի է Տիգրան Սարգսյանի հայակենտրոն քաղաքական հայացքների մասին»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Տ.Սարգսյանի նոր նշանակումը քննարկվե՞լ է ԳՄ նիստում և ի՞նչ կարծիք է հնչել:
Ըստ նրա՝ շատ կարևոր է, որ ԵՏՄ կոլեգիայի նախագահի պաշտոնը ստանձնում է ՀՀ ներկայացուցիչը, որ իր պրոֆեսիոնալ ունակություններով կիրականացնի այդ գործառույթը:
Արա Աբրահամյանի՝ կուսակցություն տեղծելու նախաձեռնությունը, Շարմազանովի խոսքով հենց Աբրահամյանի խնդիրն է:
Անդրադառնալով Փերինչեքի գործով ՄԻԵԴ կայացրած վճռին՝ Շարմազանովը նշեց, որ Վերին պալատի որոշումը անհամեմատ դրական էր ՀՀ համար, քան Ստորին պալատի դիրքորոշումը և որպես երրորդ կողմ ՀՀ ներկայացվածությունն արդարացված էր, ինչի վկայությունն է, որ դատավորներից որևէ մեկը կասկածի տակ չառավ Հայոց ցեղասպանության եղելությունը: