Թեստ. իմացեք թե ինչպիսի մարդ եք` ըստ Ձեր ծիծաղելու ձևի
Այս թեստի հեղինակները գտնում են, որ մարդու բնավորությունը կարելի է իմանալ նրանց արարքների և խոսելու ձևի միջոցով: Մեզանից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ շարժ ու ձև և շարժումներ, որոնք մենք չենք վերահսկում: Դա վերաբերում է նաև ծիծաղին: Ինչպես էլ Դուք ծիծաղեք` բարձր, ցածր, շփոթված, զրնգուն կամ խզված ձայնով, ծիծաղը միշտ ինչ-որ չափով համապատասխանում է Ձեր բնավորությանը:
Ձեզ ենք ներկայացնում թեստ, որտեղ Դուք կգտնեք ծիծաղի 10 տեսակ:
Ձեզ անհրաժեշտ է այս տասնյակից ընտրել ծիծաղելու Ձեր ձևը և մի փոքր ավելին իմանալ Ձեր բնավորության մասին:
1. Ծիծաղելիս արդյո՞ք Դուք ճկույթով դիպչում եք Ձեր շրթունքներին:
Եթե այո, ապա դա նշանակում է, որ Դուք Ձեր սեփական պատկերացումն ունեք լավ վարքի մասին և որ Դուք միշտ հետևում եք այդ պատկերացումներին: Ձեզ դուր է գալիս լինել ուշադրության կենտրոնում:
2. Ծիծաղելիս արդյո՞ք ձեռքով ծածկում եք Ձեր բերանը:
Եթե այո, ապա Դուք չափազանց անվստահ եք Ձեր վրա, հաճախ շփոթվում եք, գերադասում եք մնալ ստվերում և ինչպես ասում են, չեք բացվում: Մեր խորհուրդը. մի չափազանցրեք ինքնաքննադատությունը:
3. Հաճա՞խ եք ծիծաղելիս Ձեր գլուխը ետ տանում:
Եթե այո, ապա Դուք ակնհայտ է, որ վստահող եք և հեշտ հավատացող, բայց միևնույն ժամանակ շատ լայն էություն ունեք: Երբեմն անսպասելի արարքներ եք կատարում` ենթարկվելով միայն Ձեր զգացմունքներին, բայց արժե երևի ավելի շատ հույս դնել գիտակցության վրա:
4. Ծիծաղելիս արդյո՞ք ձեռքով դիպչում եք Ձեր դեմքին, կամ գլխին:
Եթե այո, ապա Դուք ամենայն հավանականությամբ երազող եք և երեևակայող: Դա իհարկե վատ չէ, բայց արդյո՞ք արժե այդքան աշխատել երազանքներն ի կատար ածելու համար այն դեպքում, երբ այդ երազանքները հիմնականում ռեալ չեն: Ավելի շատ սթափություն և կենսական պրոբլեմների նկատմամբ ռեալ մոտեցում. ահա Ձեզ մեր խորհուրդը:
5. Ծիծաղելիս արդյո՞ք կնճռոտում եք Ձեր քիթը:
Ելե այո, ապա Ձեր զգացմունքները և հայացքները արագ և հաճախ փոխվում են: Դուք էմոցիոնալ մարդ եք և հնարավոր է քմահաճ, հեշտ ենթարկվում եք րոպեական տրամադրությանը, ինչը դժվարություններ է ստեղծում Ձեր և Ձեր շրջապատի համար:
6. Ծիծաղում եք բարձր` մի փոքր բացելով Ձեր բերանը:
Եթե այո, ապա Դուք եռանդուն և շարժուն մարդ եք: Ձեզ չէր խանգարի մի փոքր ավելի զուսպ լինել: Դուք կարողանում եք խոսել, բայց կարողանում եք նաև լսել:
7. Իջեցնու՞մ եք Ձեր գլուխը` մինչև ցածր ծիծաղելը:
Եթե այո, ապա Դուք բարեսիրտ, խղճամիտ մարդ եք, ով կարողանում է համակերպվել իրավիճակին և մարդկանց: Ձեր զգացմունքները և արարքները միշտ հսկողության տակ են: Ոչ մեկին երբեք չեք նեղացնի և չեք վշտացնի:
8. Ծիծաղելիս արդյո՞ք բռնում եք Ձեր կզակը:
Եթե այո, ապա ինչ տարիքում էլ որ Դուք լիեք, պահպանում եք Ձեր բնավորության մեջ պատանեկան գծեր և հնարավոր է դրա համար էլ հաճախ գործում եք առանց երկար մտածելու:
9. Երբ ծիծաղում եք, կկոցու՞մ եք արդյոք Ձեր կոպերը:
Եթե այո, ապա դա վկայում է Ձեր հավասարակշռության, ինքնավստահության և արտասովոր խելքի մասին: Դուք գործունյա եք և համառ, երբեմն հնարավոր է մի քիչ շատ, քան պետք է: Այդպիսի դեպքերում աշխատեք Ձեզ վրա նայել կողքից:
10. Դուք ծիծաղելու որոշակի ձև չունեք:
Եթե այո, ապա ակնհայտ է, որ Դուք անհատականություն եք. միշտ և ամեն ինչում ղեկավարվում եք Ձեր սեփական կարծիքով:
Հնարավոր է, որ այս թեստում Դուք չգտնեք Ձեր ծիծաղի ձևը: Իսկ հնարավոր է, որ գտնեք, բայց համաձայն չլինեք բնավորության մեկնաբանության հետ: Այդ դեպքում հիշեք հումորի զգացողության մասին. չէ որ գրեթե յուրաքանչյուր թեստում հումորի մասնիկ կա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը