Բաժիններ՝

Ինչո՞վ է պայմանավորված հանգուցյալին եկեղեցում դնելը

– Ինչո՞վ է պայմանավորված հանգուցյալին եկեղեցում դնելը: Այս ի՞նչ նորամուծություն է:

– Ոչ մի նորամուծություն չկա: Դա հին քրիստոնեական ավանդույթ է ոչ միայն Հայաստանում, այլ ընդհանրապես քրիստոնյա աշխարհում: Հայոց մեջ եկեղեցու սպասավորի կողմից կատարվող թաղման կարգը բաժանվել է երեք մասի՝ տան կարգ, եկեղեցու կարգ, գերեզմանի կարգ… Երբ մարդը մահանում էր, մի քանի ժամ տանն էին դնում, այնուհետև երեկոյան տեղափոխում էին եկեղեցի, որտեղ հաջորդ օրը՝ առավոտյան, կատարում էին եկեղեցու կարգ և տանում գերեզման՝ հողին հանձնելու: Խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցու հատվածը դուրս եկավ…

Այսօր այդ ծեսը նորից կյանքի է կոչվել, սակայն բախվել ենք մեկ այլ խնդրի. չունենք գերեզմանատներին կից եկեղեցիներ, մատուռներ, և երբեմն եկեղեցում հանգուցյալ դնելը անհարմարություն է առաջացնում: Մարդիկ դեռևս սովոր չեն, եկեղեցի չեն մտնում, սին վախեր ունեն եկեղեցում հանգուցյալ տեսնելու հետ կապված: Այսօր այս խնդիրը ծառացած է եկեղեցու առջև: Կարծում եմ՝ լուծումը կգտնվի. յուրաքանչյուր գերեզմանատանը կից մատուռներ կկառուցվեն, որտեղ կդրվեն հանգուցյալները և այնտեղից էլ կկազմակերպվի հուղարկավորության կարգը:

Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս